Նոր տարին ու ես
Apr. 2nd, 2008 | 01:17 am
–Ծխելու,–ասեցի եւ շարժվեցի դեպի դուրս, շարունակելով զգուշացրի–Էս ինչ ցուրտա, շոր հագիր չմրսես…
–Հա, սպասի ժակետս վերցնեմ գամ։
–Ապեր, բա էն օրն ինչի չեկար թղտերիդ ետեւից, ամեն ինչ տպել էի, պատրաստել…
–Հակ ջան կներես, չստացվեց, էդ օրն ինչ փորձանք ասես որ չեկավ գլխիս…
–Ի՞նչ էր եղել որ։
–Դե եսիմ, գործերով էլի… Բիլերը լցվել են գլխիս… էս Մերսեդեսի վարձն էլ չեմ կարում տամ…
–Հա՜, պարզա ապեր. դե երբ ուզես արի, թղտերը պատրաստ են, վերցրու…
–Մերսի ցավդ տանեմ…
–Հարց չկա ապեր…
Մեկել հանկարծ տան ներսից լսվեցին կանացի ճիչեր, կարծես թե ուրախ… Այդքան էլ ուշադիր չէի։
Հակո՞բ,–ներսից կանչեցին,– ուրես այ տղա, արի ներս, նոր տարին եկավ։
–Ո՞նց թե եկավ։ Ես էստեղ արդեն մի քանի րոպե կանգնած եմ, ու նոր եկող կամ գնացող չեմ տեսել։ Էդ ո՞ր կողմով ա եկել, որ չեմ տեսել…
–Լավ դե, արի ներս, շամպայն խմենք…
–Բա էդ թթվաջուրը խմելու բան ա՞,–խնդալով մտա ներս, եւ նոր տարին, արդեն ներսից, դիմավորեց ինձ։
Link | Leave a comment | Add to Memories | Tell a Friend
տխուր ծառը
Mar. 28th, 2008 | 10:45 pm
| Գեղեցիկ էր, երբ նկատվեց։ Կտրվեց, հեռացվեց անտառից։ Բաժանվեց մասերի՝ մանրացվեց։ Վաճառվեց մարդկանց, եւ տրվեց ինձ, որպեսզի ես նրան զարդարեմ։ Զարդարանքի պահին խոսքերս դարձան զենքեր՝ դուր–դանակներ, ուժով լցված մուրճեր… Հնազանդ էր, երբեք չմերժեց։ Ինձ տվեց այն, ինչ–որ ուզում էի ես։ Հիմա, երբ էլ ինձ մոտ չէ, հեռու անտառից ու կտրված ամենքից, անհայտ վիճակում ապրում է մի տեղ՝ անհայտ իր քոքից։ Անհայտ է վիճակը նաեւ իմ՝ քանդակողիս. ո՞վ էր տերն այս ամենի. անտառը՞, ծառը՞, կացինը՞, փողը՞ թե՞ ես։ Անհայտի տերեր ենք մենք, խեղկատակ վիճակից փախստականի պես… |
Երեքշաբթի, Հունիս 26, 2007
Link | Leave a comment | Add to Memories | Tell a Friend
Վերածնունդ՝ Ստի
Mar. 18th, 2008 | 04:46 pm
Հակոբ Գեւորգյան,
Մարտ 8, 2008թ
(այս, եւ այսօրինակ գրվածքներ կարող եք գտնել, եւ ինչու չէ, կարդալ, գնալով gevorgian.com/hakob)
Link | Leave a comment | Add to Memories | Tell a Friend
I am not a journalist
Apr. 20th, 2007 | 10:41 pm
Continue your trip by visiting my infamous website.
P.S. Ուրեմն, ապարանցու էշը միամիտ տեղն ընկնումա ձորից ցած, գյաբառլամիշա լինում, ու սատկում… ԱբարանԲաս ընկերության մասնագետներն գալիս են քննության, որ պարզեն վթարի հնարավոր պատճառներն… ու բացում են սեւ արկղը, որտեղ գրված է լինում մի տեղեկատվություն, այն է՝ «էշ–էշ եկավ ու ընկավ…»
